Պակիստանում «Թալիբանի» զինյալների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Պակիստանում ռազմական վարժարանի վրա «Թալիբան» շարժման իրականացրած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի: Սպանվածների թվում կան կուրսանտներ, ուսուցիչներ ու անվտանգության աշխատակիցներ:
Բժիշկները հայտնում են ավելի քան 100 վիրավորի մասին: Ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով` վարժարանի մոտ շարունակվում է փոխհրաձգությունը թալիբների ու իրավապահների միջև: Որոշակի տվյալներով` թալիբները պատանդ են վերցրել մինչև 500 մարդու: