ՀՀԿ-ի կոչը քաղաքական ուժերին և կազմակերպություններին

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

  • «Խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում մի շարք հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով,
  • ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը` մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար,
  • ընդգծելով` մեր գործընկեր Արամ Մանուկյանի և բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունը Ազգային Ժողովի և անձամբ ԱԺ Նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը

Հայտարարում ենք, որ

  1. խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ.

 

  1. կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին, իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, և կարող են ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ»:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031