ՀՅԴ միջնորդական առաքելությունը տապալվել է

Այսօր ԱԺ ՀՅԴ ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ խմբակցության և խորհրդարանի մյուս չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները առաջարկել են խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նստաշրջան հրավիրել և գնահատական տալ վերջին օրերին տեղի ունեցած բռնարարքներին:

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները ներկայացրել են հայտարարության մի նախագիծ, որը պետք է ընդունվի արտահերթ նստաշրջանի ժամանակ: Սակայն ինչպես հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իրենք չեն ընդունել այդ առաջարկը՝ առանց մասնամասնելու ՀՅԴ-ին մերժելու իրենց հիմնավորումները:

Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ՀՅԴ հայտարարության նախագիծը եղել է խիստ «իշխանամետ», դրանում որևէ խոսք չի եղել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին, չի եղել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պաշտանանկ անելու և պատասխանատվության ենթարկելու պահանջ, ինչը կա քառյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ: Դա ըստ էության ՀՀԿ-ի կողմից միակողմանիորեն ընդունված հայտարարության կրկօրինակն է եղել:

ՀՅԴ-ն տեսնում է, որ ինքը հայտնվել է ՀՀԿ-ի կողքին և ստիպված է բոլոր դեպքերում պաշտպանել ՀՀԿ-ական մեծամասնության տեսակետը և մոտեցումները: Նման իրավիճակից դուրս գալու միակ ելքը կարող էր լինել վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը, և նման հայտարարության ընդունման հաջողության դեպքում ՀՅԴ-ն ՀՀԿ-ի պաշտպանի դերից հանդես կգար հաշտարարի և հակամարտող կողմերի միջև հաջողակ միջնորդի դերում, ինչը, սակայն, ըստ էության ձախողվել է:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս