Մանվել Բադեյանը` Հովհաննես Իգիթյանին. «Վաղը եթե եղանակը վատը լինի, կարելի է ասել, որ այ՝ ԵՏՄ մտանք, դրա համար է եղանակը վատ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի համար  ցանկացած բռնություն դատապարտելի է, մանավանդ ՝ երկրի  առաջ որոշակի վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ: Այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով ազատամարտիկների և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությունների մասին, Մ. Բադեյանը նշեց, թե ամենակարևորն այն է, որ «մենք կարողանանք հասկանալ դրդապատճառները և չփորձենք պիտակներ կպցնենք ինչ-որ ուժերի կամ ինչ-որ մարդկանց վրա՝ կախված նրանից, թե քեզ այդ պահին ինչ է պետք ասել»:

Ըստ նրա՝ պետք է ուղղակի շատ հանգիստ, համագամանորեն, արհեստավարժ հետաքննություն անցկացնել և տեսնել յուրաքանչյուր դեպքում՝ ինչն է եղել դրդապատճառն այդ ծեծկռտուքների, արդյոք դրանք փոխկապակցվա՞ծ են, միևնույն կենտրոնի՞ց են ուղղորդված:

«Մինչև չավարտվի հետաքննությունը ես ոչինչ էլ չեմ կարծում, որովհետև ցանկացած այլ ենթադրություն սպեկուլյատիվ  բնույթ է կրում, կամ՝ ընդամենը ցույց է տալիս մարդու ուղեղի տկարությունը»:

Անդրադառնալով ասուլիս ժամանակ ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությանը, թե «սա է ԵՏՄ-ն, ահա, Ձեր քվեարկած ԵՏՄ-ն սա է, սա է Ռուսաստանը, այդ ԵՏՄ-ում գործող ձևերը հենց ձեր դեմ են լինելու»՝ Մ. Բադեյանն ասաց.

Կարդացեք նաև

«Վաղը եթե եղանակը վատը լինի, կարելի է ասել, որ՝ այ, ԵՏՄ մտանք, դրա համար է եղանակը վատ, այ՝ ԵՏՄ մտանք, դրա համար երկրաշարժ եղավ»:

 

Տեսանյութեր

Լրահոս