Բաժիններ՝

«ԵՏՄ-ից փրկվելու հարց չկա». Մանվել Բադեյան (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդանմ Հովհաննես Իգիթյանը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը համարում է վտանգավոր: Այսօրվա ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ «որոշ մարդիկ փորձում են ավելի կաթոլիկ լինեն, քան Հռոմի պապը, այնպես է ստացվում, որ Հայաստանը որևէ հեռանկար չունի՝ այս միությունից դուրս գալու»:

Նա օրինակ բերենց, թե ինչ է կատարվում «Հայաստանից ավելի կաթոլիկ» երկրներում՝  Բելառուսում և Ղազախստանում. «Նրանք փորձում են փրկել իրենց շուկան ԵՏՄ անդամակցությունից և Ռուսաստանից: Նայեք՝ Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունը, նա ասաց՝ «нам не надо молится на Россию», «պետք է վերջ տանք կուռք համարել Ռուսաստանին և պետք է փորձենք գտնել այլ շուկաներ, որովեհտև այս շուկան մեր հեռանկարը չէ»:

Այսօր Բելառուսը փնտրում է իր ապրանքի իրացման շուկան Եվրոպայում, Ամերիկայում և Չինաստանում: Երեկ դա Լուկաշենկոն է հայտարարել: Ե՛վ Բելառուսը, և՛ Ղազախստանը ստեղծել են հանձնաժողով, որը պետք է փրկի իրենց երկրները ԵՏՄ-ի անդամակցությունից, իսկ Հայաստանն այդպիսի հանձնաժողով չունի»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորն էլ պատասխանելով Հ.Իգիթյանի վերոնշյալ դիտարկումներին, ասաց, թե ԵՏՄ-ի շուկայից փրկվելու հարց չկա. «Երբեք չի հանվել այն հարցը, որ մենք մեր շուկան պետք է ընդլայնենք աշխարհի ցանկացած երկրի հետ: Ի՞նչն էր մեզ խագարում մինչև հիմա, և հիմա, որ մենք կարողանանք ստեղծել էքպերտային պրոդուկտ, որը կարող են իրացնել Չինաստանից սկսած՝ Պորտուգալիայով վերջացրած այլ երկրներով: Հիմա էլ ոչինչ չի խանագարում, բացաձակապես: Շուկա կարո՞ղ ես ստեղծել, ստեղծի: ԵՏՄ-ի շուկան մի խնդիր է լուծում՝ իրար մեջ առևտուրը ավելի դյուրին կարգերի է ենթարկվում, ավելի հեշտացվում է: Դրանից դուրս՝ ինչքան ուզում ես առևտուր արա, քեզ ո՞վ է խանգարում»:

Հ. Իգիթյանն էլ պատասխանեց՝ ասելով՝ «քեզ խանգարում են մաքսատուրքերը: Ձեր արտադրանքի էլեմենտները գալիս են դրսից, ընդ որում՝ ոչ Ռուսաստանից, և նրանց վրա դրված են բարձր մաքսատուրքեր: Այսինքն՝ մրցողունակությունը ընկնում է»:

Մ. Բադեյանը նկատեց, որ երբ ստեղծվում է պրոտեկցիոնիստական շուկա, դա ստեղծվում է մի նպատակով՝ դժվարացնել շուկայից դուրս գտնվող երկրների ապրանքների ներմուծումը այս շուկայի սահմաններ և ԵՏՄ-ն բացառություն չէ.

«Դա արվում է, որպեսզի խթանի ներքին արտադրությունը, որովեհտև ակնհայտ է, որ ԵՏՄ անդամ երկրներում արտադրության զարգացումը դանդաղում է, ուստի և ստեղծում են բարիերներ, որ խթանեն ներքին արտադրողին: Սա է ամբողջ գաղափարը»:

Հարցին՝ երբ, որոշվեց ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, սանկցիաներ չկային, դուք փոշմանե՞լ եք՝ Մ. Բադեյանը պատասխանեց, որ ինքը չի փոշմանել, բայց հասկանում է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է. «Այսինքն՝ մեզ համար բարենպաստ պայմանները կտրուկ վատացել են, բայց դրա պատճառով հրաժարվել սեփական շուկայի խթանման մեխանիզմներից, անհեթեթ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս