Բաժիններ՝

Մայրը երկու անչափահաս երեխաների հետ վրաերթի է ենթարկվել. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի 15 շենքի բնակիչ, 65-ամյա Գավրուշա Զիլֆուգարյանը իր վարած ՏEATԼEON մակնիշի 34 ZA 122 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի թիվ 175 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Նուբարաշենի բնակիչներ, 34-ամյա Գայանե Հակոբյանին և 6-ամյա Դավիթ և դեռ 1 տարին չբոլորած Մարիաննա Հակոբյաններին:

Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել հիվանդանոցներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու երեխաներ են: Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր», իսկ նրանց մայրը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո Գ. Զիլֆուգարյանը բախվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մնացականյանին պատկանող Mercedes մակնիշի 14 NM 014 համարանիշի ավտոմեքենային:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս