Մուշ 2 թաղամասի 4/3 շենքի բնակիչներն արդեն մի քանի շաբաթ է, կանգնած են խնդրի առաջ:
Բանկոմատից ուրիշի քարտից գումար հափշտակողների դեմքերն արձանագրել է տեսախցիկը:
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ. նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով:
Հոկտեմբերի 10-ից մեկնարկած համաժողովրդական շարժումը նոր սկիզբ էր, որը կրկին ևեթ ոտքի հանեց ժողովրդին: Ուսումնասիրելով քաղաքական դաշտի ակտիվությունն ու ժողովրդի ոգևորությունը՝ այն սպասված էր բոլորի կողմից, անգամ իշխանական ուժերի, ովքեր արդեն հոգեկան ծանր ապրումների մեջ ելույթներ են ունենում՝ չգիտակցելով իրավիճակը, արագորեն լիցենզավորում են իրենց կատարածուներին՝ նախապատրաստվելով ընտրությունների:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց առաջիկայում սպասվող եղանակային կանխատեսումները:
«Պետք է հստակ տարբերել հեղափոխության ապստամբական եղանակը հեղափոխական ծավալի և նշանակության փոփոխություններից: «Հայազնը» ապստամբություններից չի վախենում, բայց «Հայազնը» ապստամբություն չի պլանավորում և չի պլանավորելու: Ինչ եղանակով էլ լինի իշխանափոխությունը, այն իրական հեղափոխության կվերածվի միայն դրան հաջորդող արմատական փոփոխությունների արդյունքում»:
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Սեդա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց:
Այսօր տեղի ունեցած «Հայազն» կուսակցության համագումարին ներկա էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում «Հայազն» կուսակցության միացումը «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը կամ՝ հակառակը, նա նշեց, որ նման պլաններ չկան. «Մեր խնդիրն է ձևավորել ընդհանուր օրակարգ, խոսել ընդհանուր օրակարգ ձևավորելու հնարավորության մասին և որպես իրավահավասար գործընկերներ՝ փորձել համագործակցել այդ ընդհանուր օրակարգի շուրջ»:
«Կյանքը թելադրելու է, թե որ պահին մենք ուր ենք հասել: Այնպես որ, շատ շտապողականությունը լավ չի. ո´չ շտապում ենք, ո´չ էլ դանդաղում»,- ասում է Միքայել Մելքումյանը:
Աստվածաբանը նկատեց, որ միջազգային ճնշումների ներքո մենք բացեցինք մի դուռ, որն անթուլատրելի էր բացել, այսինքն ՝ թույլ տալ խուսափել բանակում ծառայելուց. «Դա շատ բացասական երևույթ էր, որովհետև մենք այդպիսի շռայլության հնարավորություն չունենք»:
.Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Ջերմուկ քաղաքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկա ձմռան ամիսներին ինքը մարզի ճանշինականներին տաքուկ կաբինետներից տեղափոխելու է ձյունառատ հատվածներ, ինչը կբարելավի նրանց օպերատիվ աշխատանքը և դրա արդյունքում Սյունիքի մարզում մերկասառույցով և ձյան պատճառով փակված ճանապարհներ չեն ունենա:
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել տաքսի ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս գողանալու մասին:
Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով: Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար և 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:
«Նրանց ծնողները բողոքում են՝ թող ուսուցիչնեը չպարտադրեն, որովհետև օրհներգում փառաբանում ենք մեր հայրենիքը, իսկ իրենք ասում են՝ մենք փառաբանում են Եհովա աստծուն: Աշակերտներն իրենց ուժերով փորձում են հասկացնել այդ երեխաներին՝ առանց կռվի, ուղղակի ջերմորեն բացատրելով, որ պետք է»,- նշեց թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը:
Խորհրդարանի այգում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 թխկի եւ 15 հացենի:
Տարածաշրջանի մեծաթիվ երկրներ, որոնք ենթակա են կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների, պետք է կատարեն ներդրումներ՝ ապահովելու բնակչության պաշտպանվածությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելիությունը բնական աղետներից, այդ թվում և այն աղետներից, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխություններով:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում (12-րդ կմ) «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZT 118 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել (մոտ 10 մ) դեպի լճափ:
«Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք»:
Դրանով իսկ դատարանն անհիմն է ճանաչել «Սիստեմայի» այն պնդումը, որ պետական սեփականաշնորհման ենթակա էր միայն 38 տոկոսը:
Միակ բանը, որ ուզում են փոխել ԼՂՀ խորհրդարանականները, ԼՂՀ-ին բանակցությունների լիիրավ կողմ դարձնելն է: Մեր այն հարցին, թե այդ նպատակի իրականացման համար արդյոք նպատակահարմար չի՞ լինի, եթե ԼՂՀ իշխանությունները հայտարարեն, որ Հայաստանի իշխանությունը չի կարող ներկայացնել ԼՂՀ-ն և նրա ժողովրդի օրինական շահերը, և դա կարող է անել միայն ԼՂՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, ԼՂՀ ԱԺ նախագահը նման կատեգորիկ մոտեցումն անընդունելի համարեց, ասելով, որ այդպիսի հայտարարությունից հետո Ղարաբաղը կմնա միայնակ: Բայց Աշոտ Ղուլյանը չի կարծում, որ այս վիճակը հավերժ պահպանվելու է:
Harborview Medical Center հիվանդանոցում մահացել է Էնդրյու Ֆրայբերգը, ով հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում:
Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
Նոյեմբերի 7-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա. 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Այս մասին նշված է միջազգային կազմակերպության կայքում:
Կորեացիներն աշխատում են աշխատանքային ծանր պայմաններում` ուժգին շոգ ու ավազամրրիկներ:
Թթվասերի արտադրության ծավալները Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 14.5%-ով։
Նոյեմբերի 7-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի կապի կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քոչարյան փողոցի 4/1 հասցեում գտնվող խանութում միացել է տագնապի ազդանշանային համակարգը:
Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» հոգեհանգստի արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 11.30-14.00, Սուրբ Հարություն եկեղեցում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Լորետա Լինչի թեկնածությունը