Ծառատունկ՝ խորհրդարանի այգում (լուսանկարներ)
Խորհրդարանի այգում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել
են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 թխկի եւ 15 հացենի:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, նշել է, որ Երեւան քաղաքում ունի տնկած երկու ծառ, որոնք մշտապես գտնվում են իր խնամքի ներքո: Պարոն Թովմասյանի կարծիքով՝ եթե յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի Երեւանում տնկի մեկ ծառ, մեր մայրաքաղաքը կլինի ավելի գեղեցիկ, իսկ օդը՝ ավելի մաքուր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նկատել է, որ առաջին անգամ չէ, որ
որդու հետ մասնակցում է ծառատունկի: Պատգամավորն ասել է, որ մի քանի ծառ է
տնկել իր ծննդավայրում՝ Սպիտակում: Հովհաննես Սահակյանի համար ծառատունկն ունի նոր կյանքի սկզբի եւ շարունակության խորհուրդ:
Նշենք, որ խորհրդարանի բակում տարին երկու անգամ կազմակերպվում է ծառատունկ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն