Բաժիններ՝

Փհենյանը յուրացնում է Կատարում հյուսիսկորեացի աշխատավորների` գործնականում ողջ աշխատավարձը

Բրիտանական  The Guardian թերթի փոխանցմամբ` հյուսիսկորեացի հազարավոր աշխատավորներ, որոնք Կատարում օբյեկտներ են կառուցում 2022 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության համար, գործնականում չեն ստանում աշխատավարձ:

Գումարի մեծ մասը յուրացնում է Փհենյանը: Փախուստի դիմած կորեացի աշխատավորները, շինարարները Կատարում իրենց եռամյա աշխատանքների համար գործնականում չեն ստացել գումարներ:

ԿԺԴՀ վերադառնալուց հետո նրանք ստանում են պայմանագրում նշված գումարի 10 տոկոսից ոչ ավելին, մինչդեռ մնացյալ մասը հայտնվում է հյուսիսկորեական իշխանությունների տրամադրության տակ:

Կորեացի շինարարները մասնակցում են պլանային Լուսաիլ քաղաքի օբյեկտների կառուցմանը, ուր տեղի է ունենալու ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը:

Նրանք ընդգրկված չեն բուն մարզադաշտերի կառուցման գործընթացում, նրանք զբաղված են քաղաքային օբյեկտների, այդ թվում նաև երկնաքերերի կառուցմամբ, որոնք դառնալու են լյուքս հյուրանոցներ:

Կորեացիներն աշխատում են աշխատանքային ծանր պայմաններում` ուժգին շոգ ու ավազամրրիկներ: Բացի այդ, նրանց աշխօրն ավելի երկար է տևում, քան` մյուս երկրների շինարարների պարագայում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս