Դավիթ Հարությունյան. Համաժողովրդական շարժումը բռնել է ժողովրդավարական ուղի
Հոկտեմբերի 10-ից մեկնարկած համաժողովրդական շարժումը նոր սկիզբ էր, որը կրկին ևեթ ոտքի հանեց ժողովրդին: Ուսումնասիրելով քաղաքական դաշտի ակտիվությունն ու ժողովրդի ոգևորությունը՝ այն սպասված էր բոլորի կողմից, անգամ իշխանական ուժերի, ովքեր արդեն հոգեկան ծանր ապրումների մեջ ելույթներ են ունենում՝ չգիտակցելով իրավիճակը, արագորեն լիցենզավորում են իրենց կատարածուներին՝ նախապատրաստվելով ընտրությունների:
ԲՀԿ վերջին քաղաքական խորհրդի նիստը նոր հարված էր իշխանությանը: Կարճ ժամանակում ձևավորելով համաժողովրդական շտաբներ՝ այն հնարավորություն կտա ամբողջ ժողովրդին ակտիվանալ և միշտ իրազեկել գործողությունների մասին: Նման քայլերի հերթականությունը ցույց է տալիս, որ համաժողովրդական շարժումը բռնել է ժողովրդավարական ուղի և պարտադրելու է իշխանություններին հանձնել իշխանությոնն ու հեռանալ: Ժողովրդավարության և բռնապետության տարբերությունն այն է, որ ժողովրդավարական երկրում իշխանություններից կարելի է հրաժարվել առանց արյուն թափելու, իսկ համաժողովրդական շարժումն իրականացնում է այնպիսի քայլեր, որ մեր բռնապետական երկրում տեղի ունենա ժողովրդավարական իշխանափոխություն: Ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան մի շրջանակ, որտեղ պետք է գործեն քաղաքացիները: Առանց քաղաքացիների անհնար է իրականացնել երկրի ժողովրդավարական իշխանություն: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է միանալ համաժողովրդական շարժմանը, որն իր քայլերով և ձևաչափով լիովին տարբերվում է նախկին շարժումներից: Պետք չէ այլևս բոլորին զարմացնել մեր համառությամբ, որ մեզ համար մեկ են վատ պայմանները, միևնույն է դիմանում ենք, գոյատևում ենք, եթե չի ստացվում արտագաղթում ենք կամ աղքատության և թշվառության մեջ ապրում: Արդեն ժամանակն է փոփոխությունների, փոփոխություներ, որոնք կտանեն դեպի լավը, դեպի բարեկեցիկ կյանքը:
Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան