Առաջին անգամ Ինտերպոլի ղեկավար է ընտրվել գերմանացին
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ինտերպոլի գլխավոր քարտուղար միաձայն ընտրվել է Յուրգեն Շտոկը: Այս մասին նշված է միջազգային կազմակերպության կայքում: Նա դարձել է Ինտերպոլը գլխավորած առաջին գերմանացին:
Միջազգային կազմակերպության նախորդ ղեկավար, ամերիկացի Ռոնալդ Նոուբլը վաղաժամ վայր է դրել իր լիազորությունները: Նա Ինտերպոլը գլխավորում էր 2000 թվականից: 2004-2014 թվականներին Շտոկը հանդիսացել է Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչության փոխնախագահ:
2005 թվականից սկսած` նա տարբեր առաջադրանքներ է կատարել Ինտերպոլի կառույցներում: Ինտերպոլը հիմնվել է 1923 թվականին: Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարով: