Մասնագետները կանխատեսում են. Առաջիկայում կպահպանվի եղանակային տաք ջերմային ֆոնը

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց առաջիկայում սպասվող եղանակային կանխատեսումները:

Նրա խոսքոով՝ երեկ Հայաստանում գրանցվել է ջերմաստիճանի բավականին բարձր ֆոն. Տավուշի մարզում առավելագույն ջերմաստիճանը բարձրացել է մինչև 22 աստիճան: Ջերմաստիճանը համեմատաբար բարձր է եղել նաև Սյունիքի հովիտներում, այստեղ տատանվել է 16-18 աստիճանի սահմաններում: Իրենց նորմաների համեմատ՝ ջերմաստիճանը ցածր է եղել Արարատյան դաշտում և մայրաքաղաքում՝ չնայած առավելագույն ջերմաստիճանն այստեղ հասել է մինչև 13-14-ի: Առաջիկա շաբաթվա ընթացքում առանց որևէ փոփոխության այս ջերմային ֆոնը կպահպանվի, տեղումներ չեն սպասվում:

Զ. Պետրոսյանն ասաց, որ ոչ ոք երևի չի պատկերացնի, որ Հայաստանում արդեն -26 աստիճան ցուրտ է գրանցվել. «Երկու օր առաջ Մասրիկում ձյուն է տեղացել, այնտեղ կա ձյան ծածկ, իսկ այն, ինչպես հայտնի է, նպաստում է ջերմաստիճանի նվազմանը: Այսօր գիշեր այստեղ դարձյալ նվազագույն ջերմաստիճանը ցածր է եղել, բայց -11 աստճան այս անգամ: Ամենացածր ջերմաստիճանը սա է եղել հանրապետությունում»:

 

Տեսանյութեր

Լրահոս