Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում ձերբակալված ոստիկանության մայորի և փոխգնդապետի գործից. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են ոստիկանության մայոր Ալիկ Հարությունյանին և ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ա. Հարությունյանն աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնում`համայնքային ոստիկան, կոչումով ոստիկանության մայոր է, իսկ Հ. Խաչատրյանը կոչումով ոստիկանության փոխգնդապետ է և աշխատում է ոստիիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ:

ՀՀ Ոստիկանությունը դրա հետ կապված հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք:

Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով: Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար և 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս