Արդյոք Եռյակը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցած «Հայազն» կուսակցության համագումարին ներկա էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում «Հայազն» կուսակցության միացումը «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը կամ՝ հակառակը, նա նշեց, որ նման պլաններ չկան. «Մեր խնդիրն է ձևավորել ընդհանուր օրակարգ, խոսել ընդհանուր օրակարգ ձևավորելու հնարավորության մասին և որպես իրավահավասար գործընկերներ՝ փորձել համագործակցել այդ ընդհանուր օրակարգի շուրջ»:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք մի օր Եռյակին միանալու հեռանկարը, նա կրկին հայտարարեց, որ Եռյակի կողքին կկանգնի, երբ նրանք պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը:
168.am-ի հարցին՝ հավատո՞ւմ եք, որ մի օր Եռյակը կպահանջի Ս. Սարգսյանի հրաժարականը՝ Ն.Փաշինյանը պատասխանեց, որ եթե քաղաքական տերմիններով ենք խոսում, հավատը քաղաքականության ոլորտի մեջ չի մտնում:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում:
Անի Քեշիշյան