Մոսկվայի Վերաքննիչ դատարանը չի բավարարել «Սիստեմա» ընկերության հայցը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Գլխավոր դատախազությունն օրինականորեն է պահանջել «Սիստեմա» ընկերությունից բռնագանձել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի 71.62 տոկոսը:
Համապատասխան գնահատականը նշված է հոկտեմբերի 30-ին Մոսկվայի Վերաքննիչ դատարանի որոշման մեջ: Դրանով իսկ դատարանն անհիմն է ճանաչել «Սիստեմայի» այն պնդումը, որ պետական սեփականաշնորհման ենթակա էր միայն 38 տոկոսը:
Մոսկվայի Վերաքննիչ դատարանը նաև վճռել էր, որ «Բաշնեֆտի» սեփականաշնորհումն իրականացվել է խախտումներով: