Բաժիններ՝

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկուհին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Լորետա Լինչի թեկնածությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Նշանակումը տեղի է ունենալու այսօր` կապված Էրիկ Հոլդերի կողմից գլխավոր դատախազի պաշտոնը լքելու հետ: Լինչը 2010 թվականից հանդիսանում է Նյու Յորքի արևելյան օկրուգի գծով դատախազ:

ԱՄՆ-ում արդարադատության նախարարը միաժամանակ հանդիսանում է նաև երկրի գլխավոր դատախազը: Եթե Սենատը հաստատի 55-ամյա Լորետա Լինչի թեկնածությունը, ապա վերջինս կդառնա առաջին աֆրոամերիկուհին, ով գլխավորում է ԱՄՆ գլխավոր դատախազությունն ու արդարադատության նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930