Ամերիկյան դպրոցում հնչած կրակոցների զոհերի թիվը հասել է չորսի
Ամերիկյան The Los Angeles Times թերթի փոխանցմամբ` հոկտեմբերի 24-ին Սիեթլից ոչ հեռու գտնվող Մերիսվիլ քաղաքի դպրոցում 15-ամյա Ջեյլեն Ֆրայբերգի արձակած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի:
Harborview Medical Center հիվանդանոցում մահացել է Էնդրյու Ֆրայբերգը, ով հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում ու հանդիսանում էր հրաձիգի ազգականը:
Այդ միջադեպի տուժածներից ևս մեկին` 14-ամյա Նեյթ Հեչին, ով հրազենային վնասվածք էր ստացել ծնոտի շրջանում, նոյեմբերի 6-ին դուրս են գրել հիվանդանոցից: Հրացանով զինված Ֆրայբերգի մյուս զոհերն են դարձել 14-ամյա երեք դպրոցականներ: Փորձագետների հաշվարկով` ամեն տարի ԱՄՆ-ի դպրոցներում հնչող կրակոցների հետևանքով զոհվում ու վիրավորվում է մոտ 10.000 անչափահաս: