Այս մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
Դիմակավորված երկու քաղաքացի բենզինով լի շշով եւ դանակով զինված ներխուժել են տնակներից մեկը, որտեղ ապրում է 28-ամյա կինը իր 7-ամյա որդու հետ: Հանցագործները բենզինը լցրել են կնոջ վրա, դանակի սպառնալիքով պահանջել գումար եւ ոսկի: Հակառակ դեպքում սպառնացել այրել կնոջը:
Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
«Հայաստանը և Ադրբեջանը դատապարտված են խաղաղության: Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են և չեն կարող աշխարհագրությունը փոխել, սակայն կարելի է փոխել աշխարհաքաղաքականությունը, իսկ անհրաժեշտ է դաստիարակել այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի խաղաղության»,- ասաց դեսպանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
YAŞ-ի նիստում ընդունված որոշումներն իրենց հերթին առաջին անգամ կներկայացվեն գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ունեցող նախագահ Ռեջեփ Էրդողանին:
«Ո´չ Թուրքիայում հանգստին». այս կոչով մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ արտոնություննները կգործեն 5 տարի,,,
«Նրանք 12 կետ են առաջարկել և ասում են՝ կա՛մ ընդունեք, կա՛մ իշխանությունը տվեք մեզ: Մենք էլ ասում ենք, որ նման բան չի կարող լինել: Եթե ուզում եք բանակցել, մենք բաց ենք դրա համար: Եկեք նստենք բանակցենք, կետ առ կետ փորձենք քննարկել, վերլուծել»:
Փոթիում բացվել է «Շահ Դենիզ 2» գազատարի տրանսպորտային տերմինալը:
«Ապրեք դուք տղաներ և վստահ եղեք՝ ցանկացած պահի, երբ կլինի դրա անհրաժեշտությունը, ամենակարճ ժամկետում, ոչ թե 24, այլ 12 ժամվա ընթացքում, զենքը ձեռքին, ձեր կողքին կհայտնվեն Արցախյան պատերազմի վետերան երկրապահները, երիտասարդ երկրապահները, եթե հարկ լինի՝ անգամ պատանի երկրապահները՝ տղա, թե աղջիկ»:
Շ.Քոչարյանը նշեց, որ անցած գործընթացի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ պայմանագրին, ոչ թե ԵՏՄ-ին, քանի որ միությունը դեռ գոյություն չունի, բայց իր բովանդակությամբ միանում է միությանը:
2014 թվականի նոյեմբերի 24-ից 26-ը Ռումինիայի ազգային կրթության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բուխարեստ` մասնակցելու «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չունի ֆինանսական ինքնուրույնություն, ինչի համար էլ դեռ վաղ է խոսել ԵՄ-ին նրա անդամակցելու հնարավորության շուրջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 12: 30-ի դրությամբ, Մարտունուց դեպի Գավառ և Մարտունուց դեպի Վարդենիս տանող ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Նոյեմբերի 12-ին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների` հայրենիք վերադարձի գործողությունը առանձնանում է հայկական ռազմարվեստի պատմության մեջ։ Գուցե նաեւ ոչ միայն հայկական ռազմարվեստի։ Գործողության կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականության որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մոտեցումներ են պահանջում։ Այս պահին պարզ է եւ հստակ, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ադրբեջանական ծուղակի չեզոքացումը, ադրբեջանցի զինվորների ոչնչացումը եւ հայ օդաչուների դիակի եւ մասունքների, ինչպէս նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերի տարհանումը բարդ, սակայն միաժամանակ կատարելագործության հասնող զինվորական միջամտություն է, եւ վեր է ամեն գնահատականից։
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստի օրակարգում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` նոյեմբերի19-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:
«Մենք չենք կարող հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ մեր ամենամեծ սփյուռքը ԵՏՄ-ի տարածքում է՝ մասնավորապես՝ Ռուսաստանում, և դրա արդյունքում ամենաշատ տրանսֆերտները հենց այնտեղից են գալիս Հայաստանի Հանրապետություն: Իսկ որ ամենակարևորն է, մեր երկրի և ժողովրդի անվտանգության խնդիրն է, որը մենք դարեր շարունակ կապել ենք Ռուսաստանի հետ. այսօր փաստորեն ռուսական զորքերն են, որ Թուրքիայի հետ մեր սահմանները պաշտպանում են մեր զինվորների հետ միասին»:
ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը պաշտոնապես դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
«Պատերազմի վերսկսման հնարավորությունը միշտ բարձր է եղել: Համոզված եմ, որ եթե հայկական կողմը դիմեր շտապողականության՝ ուղղաթիռի դեպքի հետ կապված, ապա դա կարող էր դառնալ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման պատճառ: Բայց կարծում եմ, որ ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ Բաքուն և ո՛չ էլ Ստեփանակերտը լայնամասշտաբ պատերազմ վերսկսելու ցանկություն չունեն»:
«Ուժի մեջ են մնալու բոլոր ազատ առևտրի համաձայնագրերը, որ գործում են ՀՀ-ում: ՀՀ համար հաջողվել է պահպանել մեծ թվով ապրանքերի համար բացառություններ՝ ի տարբերություն մյուս երկրների»,- ասաց Է. Տարասյանը:
Ուկրաինացիներին հասցեագրած գլխավոր ուղերձը պետք է լինի հետևյալը. «դուք մենակ չեք»:
Այս մասին նշված է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:
Այս մասին Միջազգային ֆինանսական-տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
Ընկերության տնօրեն Սերգեյ Գասպարյանի կարծիքով՝ հումքի հարցերը կարգավորելու դեպքում գործարանում մոտ 15-20 հազար կարատ ադամանդ կմշակվի: Նա դժվարացավ նշել ներդրումների ծավալը: Փոքր արտադրամասի վերագործարկումից հետո հերթը մեծ արտադրամասինն է:
Տեսանյութում պատկերված են ղազախերենով խոսող երեխաներ, որոնք անցնում են Ղուրանի, արաբերենի, tagvid-ի ուսմունքի դասընթացներ:
2016 թվականից Հայաստանը, որպես ԵՏՄ-ում իր ֆինանսական պարտավորություն, պետք է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բյուջեում կատարի իր մասհանումները, այսինքն՝ ՀՀ-ն ևս պետք է անդամավճար վճարի, որը կազմում է այն տոկոսադրույքը, որ կազմում է միասնական մաքսատուրքերից ստացված բաշխումից:
Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել են ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումները՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը «գռեհկություն ու կոպտություն» է որակել հակառուսական պատժամիջոցներին Սերբիայի միանալու մասին ԵՄ-ի պահանջը:
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: