«Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանումը կմնա ինքնահռչակ ԴԺՀ-ի ոստիկանությունում
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) իշխանությունները հայտարարել են, որ որոշել են հանրապետության իրավապ մարմինների կազմում պահպանել «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանումը:
Այս մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Կառույցի ամբողջական անվանումը հետևյալն է. «Բերկուտ» հատուկ նշանակության մոբիլ ջոկատ: Ստորաբաժանման մեջ են մտնելու այն նույն անձինք, որոնք ավելի վաղ ծառայել են նույնանուն կառույցում: Այն կունենա նաև նոր աշխատակիցներ:
Ուկրաինական «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանումը, որի անդամները 2013-2014 թվականի ձմռանը մասնակցել են Եվրամայդանի ցրմանը, վերացվել է 2014 թվականի փետրվարի 26-ին՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրամանով: