«Մենք իշխանությունը չենք հանձնելու». Սուքիաս Ավետիսյան

«Ոչ իշխանական ուժերն այսօր մի դեպքում որպես եռյակ են հանդես գալիս, մյուս դեպքում՝ որպես քառյակ, երրորդ դեպքում՝ հնգյակ. այդպես է դուրս գալիս: Ամեն դեպքում մենք ունենք հստակ դիրքորոշում, մենք պատրաստ ենք բանակցությունների:

Եթե մեր քաղաքական ընդդիամդիր ընկերներն, իրոք, ցանկություն ունեն երկրի տնտեսության, ժողովրդի վիճակի հետ կապված խնդիրների շուրջ քննարկումներ անցկացնելու, ապա դրա ձևը մեկն է. պետք է իշխանության հետ նստել բանակցությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր է՝ մի կետի շուրջ մեկ ամիս բանակցել, մյուս կետի շուրջ՝ մեկ տարի, բայց իշխանությունից չեն պատրաստվում հրաժարվել, ինչպես ընդդիմադիր ուժերն են պահանջում. «Նրանք 12 կետ են առաջարկել և ասում են՝ կա՛մ ընդունեք, կա՛մ իշխանությունը տվեք մեզ: Մենք էլ ասում ենք, որ նման բան չի կարող լինել: Եթե ուզում եք բանակցել, մենք բաց ենք դրա համար: Եկեք նստենք բանակցենք, կետ առ կետ փորձենք քննարկել, վերլուծել: Այնպես որ, նրանց կատեգորիկ դիրքորոշումներին մենք պատասխանում ենք՝ ո՛չ, մենք իշխանությունը չենք հաձնում, այլ ձեզ հրավիրում ենք բանակցելու այդ կետերի շուրջ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս