Բաժիններ՝

Մեր շահերից է բխում, որ անկախ Ուկրաինան մնա որպես բուֆերային գոտի Հունգարիայի ու Ռուսաստանի միջև. Օրբան

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չունի ֆինանսական ինքնուրույնություն, ինչի համար էլ դեռ վաղ է խոսել ԵՄ-ին նրա անդամակցելու հնարավորության շուրջ: Նրա խոսքերով՝ Բուդապեշտի շահերից է բխում, որ անկախ Ուկրաինան մնա որպես բուֆերային գոտի Հունգարիայի ու Ռուսաստանի միջև.

«Մենք ընդհանուր սահման ենք ունեցել Խորհրդային Միության հետ, և շատ ժամանակ անցավ, մինչև որ մենք ձերբազատվեցինք դրանից: Մենք չենք ցանկանում, որ այն առաջանա վերստին: Ներկայումս Կենտրոնական Եվրոպայում Ռուսաստանի ազդեցությունը շատ ավելի թույլ է, քան՝ 2000 թվականին: Հուգարիայի աշխարհքաղաքական շահը կարելի է նկարագրել երեք բառով՝ խաղաղություն, էներգիա ու առևտուր»:

Անդրադառնալով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրին՝ Օրբանը հայտարարել է, որ դեռ չի տեսնում դրա հնարավորությունը. «Մենք պետք է պարզենք, ե ով է տարեկան վճարելու 25 միլիարդ եվրո, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային աջակցելու համար: Քանի դեռ այդ պահը հստակեցված չէ, օրակարգում չի գտնվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս