Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ը նորակոչիկներին արգելել է իրենց հետ բանակ տանել iPhone-ներ. մամուլ

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ռուսական բանակի նորակոչիկներին արգելել են իրենց հետ ծառայության տանել iPhone-ներ: Թերթն ընդգծում է, որ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական «թեժ գծով» նորակոչիկների հարազատներին հաղորդվում է, որ նորակոչիկը կարող է իր հետ բանակ տանել ամեն տիպի հեռախոս՝ բացառությամբ ամերիկյան Apple ընկերության արտադրանքի:

«Թեժ գծի» աշխատակիցը լրագրողներին հայտնել է, որ Apple-ի հեռախոսների վրա արգելք դնելու պատճառն այն է, որ կարելի է iPhone-ների օգնությամբ հետևել զինծառայողների գործունեությանը.

«iPhone-ների օգնությամբ հետևում են ամեն ինչի. երբ նա (զինվորը) խոսում է, գործում է տեսախցիկը ու փոխանցվում է (տեղեկատվություն), թե որտեղ է նա գտնվում և ինչ է անում»: ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը պաշտոնապես դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս