Նարիշկինը կտրականապես դատապարտել է Սերբիայի վրա ԵՄ-ի կողմից ճնշում գործադրելը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը «գռեհկություն ու կոպտություն» է որակել հակառուսական պատժամիջոցներին Սերբիայի միանալու մասին ԵՄ-ի պահանջը:
Նարիշկինը հիշեցրել է, որ ԵՄ-ը Սերբիային հայտնել է, որ նա պետք է միանա հակառուսական պատժամիջոցներին, հակառակ դեպքում նա չի կարող անդամակցել իրեն.
«Այդպիսի քայլերը որևէ ընդհանուր բան չունեն ո՛չ ինքնիշխան հավասարության սկզբունքների, ո՛չ էլ գործընկեր-երկրի պատմության, մշակույթի ու ավանդույթների հանդեպ հարգելու սկզբունքների հետ»:
Խոսելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների մասին՝ Նարիշկինը հայտարարել է, որ «այդ սահմանափակումները հանդիսանում են քաղաքական ու տնտեսական ճնշման ու շանտաժի գործիք»: Նարիշկինն ընդգծել է, որ այդ պատժամիջոցները հակասում են ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ՝ ԱՀԿ-ի նորմերին: