Զդիսլավ Ռաչինսկի. Հայաստանը և Ադրբեջանը դատապարտված են խաղաղության

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց դիվանագիտական իր առաքելությունը:

Նրա խոսքով՝ Լեհաստանը հակամարտության վերաբերյալ ունի այն դիրքորոշումը, որ շահագրգիռ կողմերը խաղաղ երկխոսություն ծավալեն: Այդ իսկ պատճառով, ըստ նրա՝ Լեհաստանը աջակցում է Մինսկի խմբին և առկա սկզբունքներին, որոնք ենթադրում են խաղաղ համաձայնագրի ստորագրում՝ նկատելով, թե նույնիսկ Եվրոպայի հարյուրամյա պատերազմը ավարտվեց համաձայնագրով: «Հայաստանը և Ադրբեջանը դատապարտված են խաղաղության: Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են և չեն կարող աշխարհագրությունը փոխել, սակայն կարելի է փոխել աշխարհաքաղաքականությունը, իսկ անհրաժեշտ է դաստիարակել այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի խաղաղության»,- ասաց դեսպանը:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին, Զդիսլավ Ռաչինսկին նշեց, որ այսօր Մինսկի խումբը փոխարինելու այլ համակարգ չկա:

Տեսանյութեր

Լրահոս