Բաժիններ՝

Եվրոպան պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային. Գրիբաուսկայտե

ТСН-ին տված հարցազրույցի ժամանակ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Եվրոպան պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային, իսկ ուկրաինացիներին հասցեագրած գլխավոր ուղերձը պետք է լինի հետևյալը. «դուք մենակ չեք».

«Ուկրաինային պետք է հատկացնել ռազմական աջակցություն: Դա տվյալ հարցում իմ շատ հստակ դիրքորոշումն է, օգնությունը պետք է լինի ամեն տեսքով՝ տնտեսական, ֆինանսական, շատ այլ ձևերով, սակայն գլխավոր ուղերձն այն է, որ դուք մենակ չեք:

Դա գլխավոր ուղերձն է, որը ես կարող եմ հղել ձեզ: Ձեր ժողովրդի համար սա ոչ միայն պատերազմ է, այլև՝ ձեր պետականության, անկախության, ինքնության վերածննդի ժամանակաշրջան: Ուկրաինան պետք է առաջին հերթին պայքարի կոռուպցիայի դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս