
Ավազակային հարձակում Գյումրիում. Սպառնացել են այրել երիտասարդ կնոջը. news.am

NEWS.am-ի տեղեկություններով այսօր լուսադեմին սարսափելի դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ավտոկայանի բանավան կոչված տարածքում տնակներից մեկի վրա ավազակային հարձակում է եղել:
Դիմակավորված երկու քաղաքացի բենզինով լի շշով եւ դանակով զինված ներխուժել են տնակներից մեկը, որտեղ ապրում է 28-ամյա կինը իր 7-ամյա որդու հետ: Հանցագործները բենզինը լցրել են կնոջ վրա, դանակի սպառնալիքով պահանջել գումար եւ ոսկի: Հակառակ դեպքում սպառնացել այրել կնոջը: Երբ նա ահաբեկված սկսկել է գոռալ, օգնություն կանչել, հանցագործները դանակով վնասել են նրա փորքիկ որդու ձեռքը, ապա կապել մորն ու երեխային, խուզարկել տնակը, հափշտակել գումար եւ տեխնիկա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: