Բաժիններ՝

ԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ և ՀՀ մարզային վարչությունները

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:

Նախարարին զեկուցվեց նոյեմբերի 18-19-ն Արմավիրի մարզում անցկացված «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում արձագանքման կազմակերպումը և իրականացումը» թեմայով 2-օրյա հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի մասին: Զեկուցվեց նաև, նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 4-5-ը նախատեսվող ուսումնավարժանքների կազմակերպման աշխատանքների մասին:

Հիդրոմետի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների, ՀՓՋ-ների վերանորոգման և վարժահրապարակների կառուցման մասին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930