
Պորոշենկոն ստորագրել է լյուստրացիայի մասին օրենքը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Իշխանության մաքրման» (լյուստրացիա) մասին օրենքը, որը Գերագույն ռադան ընդունել է սեպտեմբերի 16-ին: Այս մասին նշված է պետության ղեկավարի կայքում:
Օրենքը սահմանում է իրավական ու կազմակերպչական հիմքեր՝ պետծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ստուգելու և եվրոպական չափորոշիչներին համապատասխան իշխանական նոր համակարգ կառուցելու համար:
Օրենքը հնարավորություն կտա ձերբազատվել ՊԱԿ-ի գործակալներից ու Ռեգիոնների կուսակցության վերնախավից: