
Մասուդ Բարզանին միջազգային կոալիցիային խնդրել է պաշտպանել Սիրիայի քրդերին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին միջազգային կոալիցիային խնդրել է օգնել Սիրիայի քրդերին՝ «Իսլամական պետության» դեմ նրանց մղած պայքարում:
Ներկայումս քրդերն ու իսլամականները մարտեր են մղում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի համար: Բարզանիի խոսքերով՝ Իրաքի քրդերն ուշադիր հետևում են Սիրիայում տիրող իրավիճակին և մասնավորապես Քոբանիի դեպքերին:
Անցած գիշեր միջազգային կոալիցիան Քոբանիի մոտ մի շարք ավիահարվածներ է հասցրել իսլամականների դիրքերին: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Իսլամական պետության» վերահսկողության տակ կարող է գտնվել Քոբանիի տարածքի 1/3-ը: Ավիահարվածները շարունակվել են նաև այսօր: