
«Հարավային հոսք» գազատարի կառուցումը թանկացել է գրեթե 50 տոկոսով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հարավային հոսք» գազատարի արժեքը սկզբնական գնահատականների հետ համեմատ աճել է 47 տոկոսով՝ հասնելով մինչև 23.5 միլիարդ եվրոյի: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ֆինանսա-տնտեսական դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Իվանիկովը:
Նրա խոսքերով՝ գազատարի ծովային հատվածը գնահատվում է 14 միլիարդ եվրո, իսկ եվրոպական հատվածը՝ 9.5 միլիարդ եվրո: Ավելի վաղ ծովային հատվածը գնահատվել է 10 միլիարդ եվրո, իսկ եվրոպական հատվածը՝ 6 միլիարդ եվրո: Գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր: