Բաժիններ՝

Հարկերի ավելացումը հնարավոր է միայն ստվերի կրճատման հաշվին. Արմեն Ալավերդյան (տեսանյութ)

Թեև շրջանառության հարկի հետ կապված բողոքները շատ են, սակայն ֆինանսների նախարարությունը միայն սև ու սպիտակ չի դիտարկում հարցը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ մոտեցել են այն նշակետին, որ ՀՆԱ աճին զուգահեռ հարկերի ավելացումը հնարավոր է միայն ստվերի կրճատման հաշվին:

«Ստվերը կա բոլոր ոլորտներում: Տնտեսական առումով ստվերը ոչ այլ ինչ է, քան առանց փաստաթղթավորման շրջանառություն: Եվ մենք անելու ենք ամեն ինչ փաստաթղթավորման կիրառման համար»,- ասաց Ալավերդյանը՝ ներկայացնելով կառավարության հավանությունը ստացած «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունները, որոնցով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը մինչև 2015 թ. փետրվարի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս