
Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 9-ին հատկապես օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը շրջանների մեծ մասում, 10-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ:
11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 9-ին օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը հնարավոր է անձրև, 10-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 29.00C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -0.40C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 14.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն