Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան 22 հասցեում գտնվող չգործող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջին 4 օրվա ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել էր 25-ի:
Իրանն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրին առնչվող վիճելի հարցերի շուրջ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ, եռյակը ցանկացել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի բակում տեղադրել բեմահարթակ եւ անհրաժեշտ բոլոր պարագաները, սակայն ոստիկանության ներկայացուցիչները արգելել էին նրանց տեղադրել բեմահարթակը, քանի որ վերջիններս հայտարարագրում չէին նշել այդ մասին:
Ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել Ապարանի Մարշալ Բաղրամյան փողոցի բնակիչներ Է. Հ.-ն (ծնվ. 1966 թ.) և Ն. Հ.-ն (ծնվ. 2012 թ.):
AdMe.ru –ն ներկայացրել է հայտնի անձանց բացառիկ լուսանկարներ, որոնք երբեւէ չեն հայտնվել ամսագրերի էջերին եւ բացահայտում են նրանց կյանքի հետաքրքիր մանրամասներ:
«Մեր ամբողջ այս համագործակցության ընթացքում երբևէ այդպիսի հարց չենք քննարկել», – մասնավորապես, ասաց Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ էին արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելուորոշմանը:
Գորբաչովը գործակալության հետ զրույցում անձամբ է հաստատել այդ փաստը. «Այո, ինձ հոսպիտալացրել են, բայց դուք իմ բնավորությունը գիտեք, ես պայքարի եմ տրամադրված»:
Մի ամուսնացեք մանրադրամի համար դրամապանակ ունեցող տղամարդու հետ: Ես թքած ունեմ՝ ինչ եք մտածում դուք իմ մասին: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում: Եթե դուք ցանկանում եք ունենալ մի բան, որը երբեք չեք ունեցել, ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել:
Ստեփանավանի բնակչուհու դուստրը դատարանում ասել է, որ դեպքի օրը քնած է եղել, արթնացել է սպանվածի ձայնից, նա գոռացել է՝ «վախ մամա ջան»: Տեսել է, որ ամբաստանյալը սպանվածին մահճակալի մոտ կանգնած լոմով խփում էր, վախից մտել է վերմակի տակ: Ամբաստանյալը չի նկատել, որ ինքը տեսնում է այդ պահը: Դրանից հետո ամբաստանյալն արթնացրել է իրեն և սենյակից դուրս հանել: Սենյակից դուրս է եկել, գնացել խոհանոց:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 4 միլիոն 585.7 հազար դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա` 5 միլիոն 859.4 հազար դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 2 միլիոն 95.6 հազար դրամ, իսկ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա՝ 187.4 հազար դրամ:
Հասարակությունն այդպես էլ չիմացավ` գյուղմթերք արտադրող ու վերամշակող գործարարները համաձա՞յն են, որ իրենց ռուսաբելառուսական գյուղ-մեքենաներ են պարտադրվում: Մինչդեռ ստորագրվող պայմանագրի հավելվածներում ամեն ինչ է հայտնվել: Անգամ միզանյութի ներկրման մաքսային դրույքաչափը:
«ՀՀ-ում ունենք 4-5 հազար գրանցված դեղ՝ յուրաքանչյուրն` իր սպեցիֆիկ փաթեթավորմամբ: Ունենալ 1 կամ 2 մեքենա, որոնք ի վիճակի կլինեն տարբեր՝ կլոր, քառակուսի, տարբեր չափի, քաշի փաթեթների վրա դրոշմակնիք փակցնել, անհնար է: Գործ ենք ունենալու ձեռքի աշխատանքի հետ: Սա նաև բերում է մեկ այլ խնդրի՝ արտադրողներն արգելում են իրենց փաթեթավորմանը ձեռք տալ կամ բացել: Բացի դա՝ օրենքում նշված է, որ ամեն դեղ իր ուրույն դրոշմապիտակը պետք է ունենա՝ ըստ քաշի, չափի, ենթատեսակի, պիտանելիության տարեթվի, ամսվա, ամսաթվի…»,- ասում է «Ֆարմատեք» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Արուշանյանը:
Նևրոզներն առաջանում են երեք հիմնական պատճառներից` ներանձնական կապերի խզում, սոցիալական կամ սեքսուալ խնդիրներ: Դեղորայքային բուժումը շատ քիչ տեղ է գրավում: Կարևորը հոգեբանական մոտեցումն է: Հիվանդությունն ունի իրական պատճառներ, որից սկսվել է այն, ունի պատճառներին նպաստող գործոններ, որոնք գալիս են մանկությունից: Կամ պետք է փոխել պատճառը, կամ, եթե դա հնարավոր չէ, ապա փոխել հիվանդի վերաբերմունքն այդ պատճառի նկատմամբ:
Կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
«Մեկ տարի աշխատելուց հետո «Սուպեր մամա» ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին։ Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարողանում թաքցնել իրենց արցունքները»։
Փաթեթով առաջարկվում է աշխատանքային և զինվորական, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ:
«Ձեռք քաշեք հանկարծակի հայտնվող փրկիչներից ու ի հայտ եկող բևեռներից: Նույնիսկ Քրիստոսն իր կյանքի ընթացքում չկարողացավ դրան հասնել, և նրա մահապատժի ժամանակ ժողովուրդն ուրախությամբ էր նայում նրա կրած չարչարանքներին: Քաղաքական կյանքում ինչպես` քաղաքական ուժը, այնպես էլ` անձը, նախևառաջ` հասարակության մեջ իրենց գաղափարների առավելությունները պիտի ապացուցեն, պիտի իրենց նկատմամբ ժողովրդի վստահությունն ապահովեն և հեղինակություն ձեռք բերեն: Իսկ դա ժամանակ է պահանջում»,- ասում է Երջանիկ Աբգարյանը:
Գնային այսպիսի փոփոխությունը եղանակների ցրտելու հետ բնակիչներին ֆինանսական լուրջ խնդրի առջև է կանգնեցրել։ա
Ցանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, եթե չկան վեճեր, նշանակում է` ընտանիքում տիրում են սառը պաշտոնական հարաբերություններ: Ընտանեկան վեճերն իրենց բնույթով կարող են լինել պերմանենտ (անընդհատ):
Գեղարքունիքի մարզի Աստղաձորի դպրոցի ջեռուցման, Սյունիքի մարզի Կապանի 2-րդ ավագ դպրոցի տարածքի բարեկարգման, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղիի բանավանի, Գեղարքունիքի մարզի Գավառի 5-րդ և Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցների համար գույքի ձեռքբերման նպատակով կառավարությունը ավելի քան 73.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով Անդրանիկ Ազարյանը ազատվել է Ոստիկանության էրեբունի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հարամանով նշանակվել Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի պետ:
«Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն աշխատել առանց այդ համաձայնագրի: Իհարկե, դա կազդի, մասնավորապես` Հայաստանի համար ավելի քիչ խթան կլինի` ձգտելու և հասնելու եվրոպական չափանիշներին»,- ասում է ՏՀԶԿ «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը:
Հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մեր թիմի հետ միևնույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան-Մարինոյի հավաքականները:
«Չենք ասում իշխանությունները բերեն ոսկի լցնեն մեր գլխին, չէ, բայց դե հասարակ բաներ կան, որ առաջնահերթ են,-ասում է ու շարունակում,-քաղաքում էլ է ջուր հարկավոր, գյուղում էլ։ Ջուր պիտի լինի, որ ժողովուրդը լավ ապրի, պետությունը հարստանա: Ժողովուրդն է պետությունը հարստացնում: Իսկ պետությունն ո՞վ է՝ ես եմ, դու ես»:
Ընտանեկան հոգեբանական խորհրդատվությունն ապահովում է ընտանեկան հարաբերությունների շտկում և ներդաշնակություն անհատական և խմբային խորհրդատվության միջոցով:
Կառավարության որոշումներով վերակազմակերպման և վերակազմավորման միջոցով փոփոխվել է ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և ևս չորս բաժինների կառուցվածքը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
«Արդյո՞ք երեկ ավելի լավ էր, և ժողովուրդը երեկ ավելի գո՞հ էր, արտագաղթ չկա՞ր, երկիրն ավելի ժողովրդավարակա՞ն էր, մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ էին, մենաշնորհներ չկայի՞ն, ընտրությունները թափանցի՞կ էին. նմանատիպ հարցերը կարելի է անվերջ թվարկել: Հետևաբար` երեկն այսօրով փոխարինելու առաջարկները, բնականաբար, ժողովրդի մոտ դրական չեն կարող ընկալվել: Մեր կուսակցությունը ժողովրդի այդ տեսակետի կողմնակիցն է, որն է` արմատական ու համակարգային փոփոխություններ, այսօրը փոխարինել փայլուն ապագայով, այլ ոչ թե` անցյալով»,- ասում է ՍԴՀԿ ատենապետ Հակոբ Տիգրանյանը: