Հայաստանում կձևավորվի կամավորական փրկարարական շարժում

Կառավարությունը այսօր հավանություն է տվել ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին և դրա իրականացման ժամանակացույցին: Որոշումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների արձագանքմանը ներգրավել բնակչությանը, զգալիորեն բարձրացնել դրա պաշտպանվածության աստիճանը, նվազեցնել մարդկային կորուստն ու խնայել ֆինանսական և նյութական միջոցներ:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ տրանսպորտային միջոցը քաղաքացու կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ սնանկության վարույթի աճուրդով ձեռք բերելու դեպքում զրոյական տեղեկանք չի ներկայացվում և տրանսպորտային միջոցի հաշվառման հիմք է ընդունվում աճուրդի արձանագրությունը:

Տեսանյութեր

Լրահոս