ԱՄՆ-ում մի շարք լոբբիստներ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանն արևմտամետ պետություն է. Թոմ դե Վաալ

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Կառնեգիի խաղաղության միջազգային հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ Ադրբեջանն արևմտյան երկիր չէ, որ այն գտնվում է Արևելքի ու Արևմուտքի միջև, ուր առկա է Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի պատմական ազդեցությունը.

«Ադրբեջանն արևմտյան երկիր չէ, և դրանում որևէ վատ բան չկա: Խնդիրն այն է, որ Վաշինգտոնում մի շարք լոբբիստներ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանն արևմտամետ պետություն է:

Ուկրաինայի իրադարձություններին ֆոնին կարելի էր կարծել, որ Ադրբեջանը կմերձենա Արևմուտքի հետ, սակայն Բաքուն զարմանալիորեն անում է հակառակը: Այո՛, Ադրբեջանը սերտ հարաբերությունների մեջ է Պենտագոնի, Արևմտյան նավթային ընկերությունների հետ, սակայն միևնույն ժամանակ լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ:

Իշխանություններն ուժեղացրել են քաղաքացիական հասարակության, արևմտյան ՀԿ-ների (IREX,  NDI և այլն) վրա ճնշումները: Կալանքի տակ են վերցվել արևմտամետ ակտիվիստները՝ Լեյլա ու Արիֆ Յունուսներ, Ռասուլ Ջաֆարով, Ինթիգամ Ալիև, Իլգար Մամեդով, Անար Մամեդլի, Ռաուֆ Միրկադիրով:

Կարծում եմ, որ կարևոր է Ադրբեջանի նախագահի ու կառավարության հետ երկխոսություն պահպանելը: Նրանց անհրաժեշտ է բացատրել, որ խոսքը չի գնում (Ադրբեջանում) ռեժիմի տապալման մասին:

Ինձ մտահոգում է այն, որ անգամ Ադրբեջանի հանդեպ այնքան բարեկամաբար տրամադրված անձանց արտահայտությունները, ինչպիսին որ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն է, սխալ են ընկալվել:

Պաշտոնական Բաքուն այդ կոչերը լսելու փոխարեն էլ ավելի շատ մարդկանց է կալանավորել: Որոշակի պահի ԱՄՆ-ի վարչակազմը պետք է խորհի, թե ինչպիսի միջոցներ կարող է ձեռնարկել: Իմ կարծիքով՝ մենք դեռ չենք հասել այդ կետին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031