Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդն այսուհետ մարզպետի օգնականն է

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, որը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործով նախ մեղադրյալ էր, ապա՝ վկա, նշանակվել է մարզպետի օգնական:

Կենսագրություն
Զարզանդ Արտաշեսի Նիիկողոսյանը ծնվել է 1978թ. ապրիլի 12-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: ՀՀ քաղաքացի է:
1985-1995թթ սովորել է տեղի թիվ 5 միջնակարգ դպրոցում:
Այնուհետև 1996թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, 2000թ.գերազանցությամբ ավարտելով ստացել է մարզիչ-մանկավարժի մասնագիտական որակավորում:
2000-2005թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես ֆիզիկական պատրաստության պետ, նրան շնորհված է կապիտան զինվորական կոչում:

Միջազգային կարգի սպորտի վարպետ է` կարատե դո մարտարվեստից: Որակավորված է սև գոտի 2-րդ դան: Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն է և գավաթակիր:

2004 թվականին զինվորականների մեջ անցկացված աշխարհի առաջնության հաղթող է:
2007 թվականին ընդունվել և 2012 թվականին գերազանցությամբ ավարտել է Գորիսի պետական համալսարանը, ստանալով իրավագետի որակավորում:

2005 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է ՀՀ Սյունիքի մարզպետարանում`զբաղեցնելով մարզպետի օգնականի պաշտոն:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի օգնականը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական աշխատանք և կատարում է մարզպետի կողմից իրեն վերապահված պարտականությունները:

Տեսանյութեր

Լրահոս