![](/banners/BeFunky-design.jpg)
Մոլդովայի դպրոցներում ռուսերենն այլևս պարտադիր առարկա չէ
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/1401378082-6716-shkola-lovi-momentcomua.jpg)
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Մոլդովայում ընդունվել է կրթության մասին նոր օրենսգիրք, որի համաձայն՝ ռուսերենը հանվել է դպրոցում պարտադիր դասավանդման առարկաների ցուցակից: Կրթության մասին նոր օրենսգիրքը հրապարակել է Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին:
Դրանում ռուսերենը ստանում է օտար լեզվի կարգավիճակ՝ դուրս մնալով պարատադիր դասավանդման առարկաների թվից: Գլխավոր օտար լեզուն, որն ուսումնասիրվում է Մոլդովայում, դառնում է անգլերենը: Ռուսերենի ուսումնասիրումը դառնում է ընտրվի:
Մինչ այս Մոլդովայի բոլոր դպրոցներում ռուսերենը հանդիսացել է պարտադիր առարկա: