
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշման՝ 1239,1 տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի և 44,5 տոննա կորնգանի սերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանը հողօգտագործողներին անվճար տրամադրելու և 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։
Հատկացվող սերմացուները զտված, ախտահանված և պարկավորված վիճակում հանրապետություն են ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից։
Հաշվի առնելով սերմացուների ախտահանված լինելու փաստը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ վերջիններս նախատեսված են միայն ցանք կատարելու համար, և դրանց օգտագործումն անասնակերի կամ այլ նպատակներով խստիվ արգելվում է։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին