Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 83
Հոկտեմբերի 10-ին Մինսկում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վերջապես ստորագրվեց այդ միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ մինչ օրս պայմանագրի ստորագրման մի քանի ժամկետներ էին հայտարավել, որոնք, սակայն, տարբեր պատճառներով հետաձգվել էին: Ի վերջո, ի՞նչ պայմաններով է Հայաստանն անդամակցում այդ միությանը, ի՞նչ է ստանալու ու ի՞նչ է կորցնելու Հայաստանը դրա արդյունքում, արդյոք այդ գործընթացը կունենա՞ նաև ներքաղաքական ազդեցություն: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ: