Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի Հայաստանի թեկնածուների ցուցակը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրած հրամանագրով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը, հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին հանձնարարել է նշված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

Մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031