Բաժիններ՝

Արձանագրվել է սպանության 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 23-ը:

Բացահայտվել է գողության՝ 9, մաքսանենգության՝ 1, խարդախության և կողոպուտի 4-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության և խարդախության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 47ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ Ոստիկանություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս