Բաժիններ՝

Վկան ճանաչում էր ամբաստանյալներից շատերին. նրանցից մեկն իր որդին է. «Փաստինֆո»

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում վկա Արմեն Մանուկյանը հայտնեց, որ ռուսաց Նիկոլայ ցարի դիմերեսով ոսկե մետաղադրամն ու կոնյակն իր կինը նվիրել է Միսակ Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին գրում է  «Փաստինֆոն»:

Նա հերքեց, որ նվերը «մաղարիչ» էր՝ աշխատանքի ընդունվելու դիմաց: «Կինս Մոսկվայի իրավաբանականն է ավարտել, ընդունում են՝ որպես արխիվապահ, ինքն էլ մաղարի՞չ է անում»:

Նախաքննության ցուցմունքում, սակայն, վկան հայտնել էր, որ մետաղադրամն ու կոնյակն իր կինն աշխատանքի ընդունվելու համար է տվել:

Ի դեպ, նրա հարցաքննության ժամանակ պարզվեց, որ ներկա է եղել իր կնոջ հարցաքննության մի մասին: Պարզվեց նաև, որ Արմեն Մանուկյանի հարցաքննությանն իր հերթին ներկա է անմիջականորեն այդ դրվագով վկա Աշոտ Գասպարյանը:

Դատարանի դահլիճից հեռացած, ապա նորից հրավիրված Աշոտ Գասպարյանը հայտնեց, որ ինքը նորմալ, ընկերական հարաբերություններ ունի Միսակ Մարտիրոյանի հետ, ճանաչում է գործով այլ ամբաստանյալների ևս, իսկ գործով ամբաստանյալ, Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանն իր որդին է:

Դատարանը վկային նախազգուշացրեց, որ որդու գործոնը հաշվի առնելով՝ կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, սակայն վկան ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնեց: Նա նշեց, որ խնդրել է Միսակ Մարտիրոսյանին աշխատանքի ընդունել վերոհիշյալ վկա Արմեն Մանուկյանի կնոջը, խնդրանքը բավարարվել է:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս