«ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ»-ի ստուգման արդյունքում արձանագրվել է 3.8 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն
Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 3մլրդ 884.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲԸ՝ 3մլրդ 809մլն դրամ, «ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ » ՍՊԸ՝ 9մլն դրամ, «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ` 8մլն դրամի, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ՝ 5.6մլն դրամ և այլն: