Բաժիններ՝

Գյումրեցի բազմանդամ ընտանիքը վարչապետից բնակարան է խնդրում

asparez.am-ը գրում է. Ավտոտնակը, որտեղ բնակվում է Էրզրումյանների 8 հոգուց բաղկացած ընտանիքը, գտնվում է Գյումրու Հովսեփյան փողոցի 231/516 հասցեում: Ավտոտնակում նրանք ապրում են արդեն 8 տարի, այն գնել են նպաստից եւ թոշակից կոպեկ-կոպեկ հավաքագրած գումարով:

Իր կենցաղային սարսափելի վատ պայմաններով ավտոտնակը նման է Գյումրու հազարավոր քայքայված տնակների, ուր մարդիկ իրենց կյանքն են գոյատեւում, իսկ պատուհանից այն կողմ միայն մարդավայել ապրելու հույսն է:

Ավտոտնակում այս ամիսներին ցուրտն ու խոնավությունն անտանելի են. տնակում գազ չկա, ընտանիքը կերակուրը պատրաստում է էլեկտրական սալիկի վրա: Ամեն ամիս, ինչպես Նարինեն է պատմում, միայն էլեկտրաէներգիայի համար վճարում են 10-11 000 դրամ, ջուրը տարաներով ու դույլերով բերում-հասցնում են փողոցում գտնվող ծորակից կամ երբեմն-երբեմն օգտագործում իրենց բաղնիք կոչվող սենյակի ծորակի ջուրը:

anotevan-3

Անձրեւին անհնար է մնալ ավտոտնակում, այդ ընթացքում մի քանի մետր երկարություն ունեցող ավտոտնակում տարաների ու դույլերի պակաս չի նկատվում, իսկ ընտանիքի անդամները պարզապես չգիտեն՝ էլ ինչ անեն, որ տանիքը վերանորոգեն եւ անձրեւաջրերից խուսափեն:

Նարինեի 9-ամյա դուստրը` Լուսինեն, ով դպրոցում սովորում է գերազանց առաջադիմությամբ, ընտանիքի մյուս անդամների նման երազում է լուսավոր եւ հարմարավետ բնակարանում ապրելու մասին: Ընտանիքը բնակարան վարձելու կամ գնելու հնարավորություն չունի. Նարինեի խոսքով, եթե հնարավորություն ունենային բնակարան գնելու կամ վարձելու, աջակցելու խնդրանքով չէին դիմի պատկան մարմիններին:

Էրզրումյանների ընտանիքում միակ աշխատողը Նարինեի եղբայրն է, բանվորություն է անում, աշխատանքը սեզոնային է, օրական վաստակում է 1000-2000 դրամ, սակայն, Նարինեի խոսքով, լինում են օրեր, երբ տան միակ աշխատողը ձեռնունայն է վերադառնում տուն: Ընտանիքի մյուս եկամուտը պետության տրամադրած նպաստն է ու թոշակը: Նարինեի մայրը` տիկին Ռոզան, 3-րդ կարգի հաշմանդամ է, նախկինում, դստեր հավաստմամբ, եղել է 2-րդ կարգի, ապա հանձնաժողովը ինչ-ինչ պատճառներով 2-րդ կարգը վերածել է 3-րդ կարգի, հետեւաբար՝ նվազել է նաեւ հաշմանդամության թոշակի չափը:

Ընտանիքի համար ծանր օրերը սկսվել են հենց այն օրերից, երբ Նարինեի եղբորն անհրաժեշտ է եղել վիրահատել:

anotevan-6

Նարինեի պապը երկրաշարժից հետո «Մսի կոմբինատ» թաղում ստանում է վերանորոգված մի բնակարան, ապա բնակարանն անվանափոխվում է եւ դառնում Նարինեի մոր անունով, այդ ընթացքում ընտանիքը գումար չգտնելու պատճառով վաճառում է այս բնակարանն ու հոգում Նարինեի՝ այրվածքներ ստացած եղբոր առողջական խնդիրները: Բնակարանը վաճառելուց հետո էլ հավաքած գումարով ընտանիքը գնում է այս ավտոտնակը:

Նարինեի պատմելով` իրենց տեղեկություններ են հասել, թե իբր իրենց անունով մեկը տարիներ առաջ ստացել է բնակարանի գնման վկայական: Լուրը ստանալուն պես ընտանիքը զարմացել եւ մինչեւ այսօր էլ կտրականապես հերքում են, որ իրենք երեբեւէ նման վկայական են ստացել: Գյումրու քաղաքապետից այս ամենն ընտանիքին չի հաջողվում ճշտել, որովհետեւ, Նարինեի խոսքով` չեն կարող անձամբ հանդիպել քաղաքապետին:

«Մենք չիդենք, թե երբ են լինում քաղաքապետի հետ հանդիպումները, քաղաքապետարան կերթաս, որ հերթագրվիս, ասում են` գնացեք քաղշին նախարարություն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս