Թուրքիան հերքել է «Իսլամական պետությանը» հարվածելու համար «Ինջիրլիքի» ավիաբազան տրամադրելու մասին լուրը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հերքել են այն տեղեկությունները, թե համաձայնվել են երկրի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազան տրամադրել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին՝ Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու համար:

Համապատասխան հերքմամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Ընդգծվում է, որ Անկարան միայն համաձայնվել է իր տարածքում մարզական ճամբարի հիմնմանը՝ նախատեսված «Իսլամական պետության» զինյալների դեմ մարտնչող սիրիացի ապստամբների համար: Դեռ հայտնի չէ, թե որտեղ է ստեղծվելու այն և ով է ղեկավարելու սիրիացի ապստամբներին մարզելու գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս