Բաժիններ՝

«Վահագն» առողջարանի մոտ ավտոմեքենան կողաշրջվել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Վահագն» առողջարանի մոտակայքում ավտոմեքենան թեքվել է. առկա է կողաշրջվելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Շեվրոլե Նիվա» մակնիշի 30 ՍԼ 031 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. առկա է կողաշրջվելու վտանգ:

Հրշեջ-փրկարարներն ուղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս