Բաժիններ՝

Կրակոցներ են հնչել Առինջ գյուղում. կրակել են BMW-ի ուղղությամբ, վարորդը մահացել է. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում, Մհեր Մկրտչյան փողոցում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ոստիկանության հոսպիտալ, որտեղ տղամարդը մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի դիմապակու և թափքի վրա առկա են հրազենից արձակված կրակոցի հետքեր. Կոտրված են նաև վարորդի ավտոմեքենայի կողապակիները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 55 -ամյա Լևոն Ավետիսյանն էր, իսկ վիրավորը` 51-ամյա Նունե Ավետիսյանը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս