Բաժիններ՝

Երևանի տարբեր դատարաններում Սուրիկ Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործերը կմիավորվեն մեկ վարույթում. «Փաստինֆո»

Ավան և նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նպատակահարմար չի գտել քաղաքագետ Սուրիկ Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործը քննել առանձին և ուղարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ երկու գործերը միասին քննելու համար: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խարդախության համար առաջադրված 2 քրեական գործեր քննում էին Երևանի 2 տարբեր դատարաններում:

Ըստ մեղադրանքի՝ Սուրիկ Սուրենյանցը խարդախությամբ տիրացել է «Նարեկ Հարությունյան» Ա/Ձ-ի զգալի չափի՝ ընդհանուր 215.955 ՀՀ դրամի գույքին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նրա վերաբերյալ մեկ այլ գործ էլ քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս