«Ոստիկանը չի սպառնում, գործում է միայն օրենքի սահմաններում». ՀՀ փոխոստիկանապետ (տեսանյութ)
«Ոստիկանությունը ծառայում է օրենքին և գործում է միայն օրենքի սահմաններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը՝ մեկնաբանելով հանրահավաքների ընթացքում ոստիկանների հանդարտ գործողությունները:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2008-ին ու այս օրերին ոստիկանների վարքը, Ա. Համբարյանը պատասխանեց, թե դրա համար կան բարեփոխումներ ոստիկանության կողմից:
«Ոստիկանը չի սպառնում, գործում է միայն օրենքի սահմաններում»,- հայտարարեց նա՝ ի պատասխան դիտարկմանը, որ Վլադիմիր Գասպարյանը սպառնացել էր սառը ցնցուղով պաստասխանել թեժ աշուններին:
Անդրադառնալով Սարյան փողոցի դեպքերին, երբ, ըստ լուրերի, տարիքով մարդու էին ծեծել, Ա. Համբարյանը խորհուրդտվեց սպասել. «Քննություն է գնում, դեռ չի ավարտվել»: