Բաժիններ՝

Իրանը պլանավորում է կտրուկ մեծացնել նավթի արդյունահանման ծավալը

Իրանական İRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորում է մոտ ժամանակներս նավթի օրական արդյունահանման ծավալը հասցնել մինչև 4.3 միլիոն բարելի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Մանսուր Մոազզամին:

Նրա խոսքերով՝ Իրանը դիտարկում է նավթի գների անկայունությանն արձագանքելու տարբեր սցենարներ: Մոազզամին հայտարարել է, որ հաջորդ տարվա բյուջեն պատրաստելիս կառավարության հաշվարկը եղել է մեկ բարել նավթի դիմաց 90-100 դոլար: Նա հավելել է, որ Իրանը ցայժմ չի ունեցել բյուջեի դեֆիցիտ:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) տվյալներով՝ Իրանում նավթի օրական արդյունահանումը սեպտեմբերին կազմել է 2.67 միլիոն բարել: Իրանցի մասնագետների հաշվարկներով՝ Իրանի նավթի հետախուզված պաշարները նրան կբավականացնեն դեռ 60 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս